ноя
29, 2022
«Հայաստան» խմբակցություն․ Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը
«Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ հարգանքով է վերաբերվում «Վերածնվող Հայաստան» կուսակցության գործընկերների՝ ԱԺ-ից դուրս գալու վերաբերյալ որոշմանը։
««Վերածնվող Հայաստան» կուսակցության գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:
Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:
Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան», հայտնում են ԱԺ «Հայաստան» խմբակցությունից։