Նոյ 29, 2022

«Հայաստան» խմբակցություն․ Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը

«Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ հարգանքով է վերաբերվում «Վերածնվող Հայաստան» կուսակցության գործընկերների՝ ԱԺ-ից դուրս գալու վերաբերյալ որոշմանը։

««Վերածնվող Հայաստան» կուսակցության գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:

Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան», հայտնում են ԱԺ «Հայաստան» խմբակցությունից։