Վերադառնալ թիմ

Արգիշտի Գևորգյան

Ծնվել է 1992 թվականի մարտի 3-ին, Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շենքերի նախագծման բաժինը, ստացել է ճարտարագիտության մագիստրոսի աստիճան:

2014 թ.-ից աշխատում է «Խարբերտ ՇԻՆ» ՍՊԸ-ում որպես անվտանգության ճարտարագետ, իսկ 2016 թ.-ից որպես գլխավոր ճարտարագետ: 2020-ից հիմնադրել է «ԱՐԱՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն և հանդիսանում է ընկերության տնօրենը:

Ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանական Բանակում: Պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով: Հանդիսանում է ՀՅԴ անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ: ՀՅԴ վաշտերի կազմում մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին: