Արթուր Խաչատրյան
Ծնվել է 1972 թ. հուլիսի 17-ին, Երևան քաղաքում: 1989-1994թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանում և ստացել ֆիզիկոսի որակավորում: 1994-1996թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, որակավորումը` գործարար վարչարարության մագիստրոս: 1995–1997 թթ.՝ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: 2000–2001թթ.՝ Իմփերիալ Քոլեջ, Լոնդոնի համալսարան, որակավորումը` գործարար վարչարարության մագիստրոս: 2004թ.-ից Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: ՀՅԴ անդամ 1991 թվականից, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ:
2005-2007թթ. – Երևանում Կալիֆորնիայի միջազգային առևտրի և ներդրումների գրասենյակ` տնօրեն: 2011-2013թթ. – «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ` ֆինանսների և հաշվապահության ամբիոնի վարիչ, կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգող (դեկան): 2011-2013թթ., 2015-2016թթ. – Վիվատ Քոնսալթինգ ՍՊԸ՝ տնօրեն: 2013-2014 թթ. – «Արդշինբանկ» ՓԲԸ` գործառնական տնօրենի տեղակալ, անձնակազմի կառավարման վարչության պետ: 2016-2017 թթ. – ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: 2017-2018 թթ. – ՀՀ Շիրակի մարզպետ: 2018 թ. – Գյուղատնտեսության նախարար: 2019 թ. – Բիզնես Արմենիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
2020 թ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա՝ գործարար վարչարարության և մարդկային ռեսուրսների կառավարման ֆակուլտետների դասախոս:
Զինապարտ, ավագ լեյտենանտ: 1991 – 1992 թթ.՝ ՀՀ պաշտպանության կոմիտեի կապավոր: Ապրիլյան պատերազմի մասնակից:
Ամուսնացած է, ունի 4 զավակ: