Վերադառնալ թիմ
Ելենա Կիրակոսյան
Ծնվել է 1980 թ. հունիսի 7-ին, Երևան քաղաքում: 1997թ.-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի «Վարդանանց ասպետների» անվան թիվ 1 վարժարանը: 2001թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի բաժինը։
2000 թ-ին կամավորական աշխատանք է տարել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ- ում, որից հետո աշխատանքի է ընդունվել որպես սոցիոլոգ։ 2005-2008թթ. աշխատել է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ում, որպես ծրագրի ղեկավար։ 2008 թ-ին հիմնել է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամը, խորհրդի որոշմամբ նշանակվել է հիմնադրամի գործադիր տնօրեն և մինչ օրս ստանձնում է այդ պաշտոնը։ 2020թ.-ից հանդիսանում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին կից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտշանության հասարակական խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ: