Գերասիմ Վարդանյան
Ծնվել է 1989թ. հոկտեմբերի 28-ին, ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ գյուղում։
1997-2007թթ. սովորել է Դեղձուտի միջնակարգ դպրոցում։ 2007թ․ ընդունվել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետ։
2007-2009թթ. ժամկետային զինծառայության է անցել ՀՀ զինված ուժերում։ 2010-2013թթ. ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրա և ավարտել 2015-ին։ 2016-2019 թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում՝ որպես պահպանության գծով տնօրենի տեղակալ։ 2018թ-2019 թթ. պատմության ուսուցիչ է աշխատել Արարատի մարզի Բյուրավան գյուղի միջնակարգ դպրոցում։
2011թ․ անդամագրվել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը, որի ատենապետն էր 2012-2014թթ.-ին։ 2016-2017թթ. եղել է ՀՅԴ Արարատի մարզի «Արարատ» մարզային կոմիտեության նախագահը։ 2021-ից առայսօր Արտաշատի ՀՅԴ «Դուման» կոմիտեի ներկայացուցիչն է։
2016թ․ Ապրիլյան պատերազմի ընթացքում ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանությանը։ ՀՅԴ վաշտերի կազմում 2020թ-ի 44-օրյա պատերազմի մասնակից է։