Միհրդատ Մադաթյան
Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 23-ին, Երևանում, հայկական հնագույն իշխանական տոհմերից մեկի՝ (Մադաթյաններ - Մադաթովներ) ընտանիքում։ 1983 թվականին ավարտել է Երևանի Ն. Կ. Կրուպսկայայի (այժմ Նիկոլ Աղբալյանի) անվան դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: 1986 թվականին զորակոչվել է Խորհրդային Բանակ: 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը:
Անցել է բազմաթիվ բժշկական վերապատրաստումներ և մասնագիտական որակավորումների դասընթացներ: 1997 թվականից աշխատում է որպես կլինիկական հոգեբան։
2014 թվականի դեկտեմբեր - 2015 հունվար ժամանակահատվածում հանդիսացել է "Japan Tobacco International" ընկերության հայկական բաժանմունքի խորհրդատուն։ 2007 թվականից առ այսօր վարում է "ՆԼԾ-պրակտիկ" միջազգային ստանդարտներին համապատասխան դասընթացներ։ 2015 թվականի փետրվարից առայսօր՝ ՄԱԴԱԹՅԱՆ հոգեբանական կենտրոնի նախաձեռնող-ղեկավար, կլինիկական հոգեբան։
Բազմաթիվ հրատարակված աշխատությունների հեղինակ է: