Վերադառնալ թիմ

Թադևոս Ավետիսյան

Ծնվել է 1976 թվականի ապրիլի 19-ին, Երևան քաղաքում: 1983-1993թթ՝ ավարտել է Երևանի N88 միջնակարգ դպրոցը: 1994-1999թթ.-ին ավարտել է ԵրԺՏԻ-ն՝  «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ: 1999-2002թթ.-ին ավարտել է ԵՊՏԻ-ի ասպիրանտուրան՝ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ: 2002թ.-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2009-2012թթ.-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան, ստացել է մագիստրոսի աստիճան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ: 2014թ.-ին ստացել է դոցենտի գիտական կոչում՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ: Հանդիսանում է շուրջ 3 տասնյակ գիտական հոդվածների, գիտական, ուսումնական և մեթոդական աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ, որոնք հրապարակվել են ՀՀ և միջազգային գիտական ամսագրերում:

ՀՀ-ում և արտերկրում մասնակցել է վերապատրաստման տարբեր դասընթացների։ 1999թ. մինչ այժմ՝ ԵՊՏԻ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս (2014թ.-ից դոցենտ)։ 2003-2006թթ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմում, ՀՀ Նախագահի խորհրդականի (հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի) օգնական։

2006-2008թթ.-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ:

2008-2017թթ.-ին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ: 22.03.2017թ. - 22.09.2017թ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գլխավոր խորհրդական:  

22.09.2017թ. - 11.06.2018թ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

2018թ. – մինչ այժմ՝  «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող: 2012թ.՝  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից պարգևատրվել է նախարարության մեդալով: 2014թ.-ին ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է մեդալով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: