Jun 12, 2021

Ռ․ Քոչարյան․ Ազգային արժեքային համակարգի դեմ ուղղված փոփոխությունները վերացվելու են

«Վերջին երեք տարվա ընթացքում կրթության ոլորտում կատարված բոլոր փոփոխությունները, որոնք ուղղված են եղել ազգային արժեհամակարգի դեմ, շատ արագ վերացվելու են և վերադառնալու ենք նախկին ծրագրերին»,- այսօր՝ հունիսի 12-ին, Ստեփանավանի մշակույթի տանը հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով ուսուցչի արժանապատիվ վարձատրությանը, նախագահ Քոչարյանը հիշեցրեց, որ 1998 թ․ -ին, երբ ինքը նախագահ էր ընտրվել, ուսուցչի աշխատավարձը կազմում էր ընդամենը 8 հազար դրամ։ Հետագայում այն հասել է 80 հազար դրամի՝ մեկ դրույքի համար։ Այս տենդենցը շարունակվելու է։

Անդրադառնալով կրթական մակարդակին, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Կրկնում եմ, եթե կրթական մակարդակը բարձր լիներ, միգուցե և մեր երկրում 2018 թ․-ի իրադարձությունները չլինեին, որովհետև մարդկանց խաբել հնարավոր է միայն այն հասարակություններում, որտեղ խնդիր կա կրթական համակարգի հետ», - ասաց Ռ․ Քոչարյանը։