Նորություններ
Ռ. Քոչարյան. Գերիներին վերադարձնելու համար պետք է Ադրբեջանի վրա միջազգային կառույցների ճնշումը մեծացնել
Գերիներին վերադարձնելու համար պետք է Ադրբեջանի վրա միջազգային կառույցների ճնշումը մեծացնել։ Չեմ լսել որ որևէ պետություն խիստ դիրքորոշում հայտնի այդ հարցի շուրջ։ Միայն եվրոպական մի կառույց է արտահայտվել, այն էլ՝ մի քանի պատգամավորների շնորհիվ:
Տեսնել ավելինՔոչարյան․ Սա էժան ջեբկիրի ստելու պես քաղաքականություն է։ Այդպես վստահելի գործընկերներ ձեռք չեն բերում
Թվային աշխարհում մտածել, որ կարող ես նույն թեմայի շուրջ չինացիներին մեկ բան ասել, ռուսներին մի ուրիշ, ամերիկացիներին ու իրանցիներին էլ՝ մի ուրիշ բան, պարզապես միամտություն է։ Սա էժան ջեբկիրի ստելու պես քաղաքականություն է։ Այդպես վստահելի գործընկերներ ձեռք չեն բերում։ Ընդհակառակը՝ այդ ճանապարհով միայն գործընկեր ես կորցնում։ Աշխարհը փոխվել է․ միգուցե 15-16 -րդ դարում, երբ ոչինչ չկար, այդպես հնարավոր էր, բայց ոչ հիմա, երբ միանգամից ամեն ինչ հայտարարվում ու բացահայտվում է։
Տեսնել ավելինՌոբերտ Քոչարյան․ Ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ այո՛, Շուշին գիտակցաբար հանձնվել է
Ամենացավալին այն է, որ ադրբեջանցիները մտել են Շուշի առանց որևէ տեխնիկայի, ուղղակի պիկապներով Հադրութից հասել են Շուշի։
Տեսնել ավելինԻշխան Սաղաթելյան․ Սա ընտրություն է պետություն ունենալ-չունենալու միջև
Սա ընտրություն է պետություն ունենալ-չունենալու միջև, պետք է փակենք այս ամոթալի էջը և ձեր օգնությամբ սկսենք ուժեղ պետության կերտումը։
Տեսնել ավելին«Հայաստան» դաշինքի անդամները հանդիպել են Սյունիքի տարբեր համայնքների ընտրողների հետ
«Հայաստան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում շարունակում են մարզային հանդիպումներ անցկացնել ընտրողների հետ՝ այցելելով Հայաստանի տարբեր մարզերի համայնքներ։
Տեսնել ավելինԱրմեն Ռուստամյան. Իմ կոչն է բոլոր ընտրողներին՝ «Վռնդի՛ր Նիկոլին, փրկի՛ր երկիրը»
«Հայաստան» դաշինքը մասնակցում է այս ընտրություններին մեկ կարևոր առաքելությամբ՝ մենք եկել ենք մեր ժողովրդին հաղթանակ բերելու, մեր ժողովրդի մեջքն ուղղելու և նորից պարգևելու հաղթանակի բերկրանքը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։
Տեսնել ավելինԱ. Վարդևանյան. Կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվել է անհամահաչափ ուժ և բռնություն
Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության որոշ ծառայողների կողմից կիրառվել է անհամահաչափ ուժ և բռնություն: Բերման են ենթարկվել շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ: Չնայած ժամանակավոր իշխանության և իրենց ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի տարածմանը, վարչական ռեսուրսի չարաշահմանը, մենք մշտապես մեր թիմակիցներին հորդորել և հորդորում ենք դրսևորել պատշաճ վարքագիծ և չտրվել սադրանքների։
Տեսնել ավելինՀունիսի 11-ին «Հայաստան» դաշինքի առաջնորդները կհանդիպեն Էրեբունի համայնքի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի անդամները հանդիպում կունենան քաղաքացիների հետ հունիսի 11-ին ժամը 19։00-ին Էրեբունի վարչական շրջանում «Վարդավառ» զբոսայգու մոտ:
Տեսնել ավելինՌ․ Քոչարյան․ Ռուսաստանի հետ լինելու են շատ ազնիվ, գործընկերային, դաշնակցային հարաբերություններ
Ռուսաստանի հետ լինելու են շատ ազնիվ, գործընկերային, դաշնակցային հարաբերություններ։
Տեսնել ավելին