Նորություններ
Յուրի Խաչատուրով․ Իշխանության կոպտագույն սխալները հանգեցրին պատերազմում պարտության
«Իշխանության կոպտագույն սխալները հանգեցրին պատերազմում պարտության: Եթե այդ այլանդակները չլինեին, պատերազմ չէր լինի»։
Տեսնել ավելինՌոբերտ Քոչարյան․ Կայացրեք որոշում և հնարավորություն տվեք՝ ձեզ առաջնորդելու, ու չեք փոշմանի
Մենք ուզում ենք ունենալ անվտանգ երկի՞ր, թե՝ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել։ Մենք ուզում ենք ունենալ թռիչքաձև աճող տնտեսությո՞ւն, թե ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը։ Մենք ուզում ենք ներքին համերաշխությո՞ւն, կայունությո՞ւն, թե՝ ուզում ենք, որ ներսում շարունակվի ատելության մթնոլորտը։ Այս երկընտրանքի առաջ է կանգնած երկիրը։
Տեսնել ավելին«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանում կմեկնարկի Նոր Նորք համանյքից
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և թիմակիցների նախընտրական քարոզարշավը Երևանում կմեկնարկի Նոր Նորք վարչական համայնքից։
Վահե Հակոբյան․ Այս ապիկարները փորձում են ամեն տեղ վախի մթնոլորտ տարածել
Բայց ամոթ է, ժողովուրդ, սրանցից վախենալ, պարզապես ամոթ է, որ գնան ու ձայն տան սրանց։ Իսկ այսօր ամենախիզախները գալիս են, կանգնում են մեր կողքին։
Տեսնել ավելինՌ․ Քոչարյան․ Արցախյան առաջին պատերազմում մենք կուռ ու միասնական բռունցք էինք
Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակի հավանականությունը չափազանց փոքր էր։ Մենք այդ հաղթանակն ունեցանք մի քանի պատճառներով։ Առաջինը՝ կարողացել ենք կազմակերպել և բանակում ճիշտ մարդկանց վրա հենվել, ճիշտ հրամանատարական կազմ ունենալ։
Տեսնել ավելինՌոբերտ Քոչարյան․ Անելու ենք ամեն ինչ, որ ձեզ հետ միասին կառուցենք մեր երազած Հայաստանը
Մեկ անգամ ինձ հաջողվել է դա անել՝ 1998-2008 թթ․-ին։ Այսօր այստեղ խոստանում եմ ձեզ, որ ևս մեկ անգամ դա անելու ենք։ Կտեսնեք, որ այն բոլոր երգերը, որ Հայաստանն աղքատ երկիր է և չունի ռեսուրսներ, սուտ են։ Մեր երկիրն ունի զարգանալու մեծ ուժ, և այդ ուժը դուք եք։
Տեսնել ավելինՎահե Հակոբյան․ Մենք պետք է վերականգնենք Հայաստանի հեղինակությունը
Դժվարը հիմա չէ, դժվարը լինելու է հունիսի 20-ից հետո, երբ ամեն քանդածը փորձելու ենք վերականգնել։ Մենք պետք է վերականգնենք Հայաստանի հեղինակությունը, Հայաստանը պետք է միջազգային գործընկերների համար հուսալի և վստահելի լինի, մենք ունենալու ենք արժանապատիվ խաղաղություն։
Տեսնել ավելինՌ․ Քոչարյան․ Ճիշտ և գրագետ կազմակերպված աշխատանքի արդյունքում երկրի խնդիրները միանգամայն լուծելի են
«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի առաջին օրն անցել է Սյունիքի մարզում։ Դաշինքի առաջնոդները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ՀՅԴ ԳՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իշխան Սաղաթելյանն ու թիմակիցները հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացրել Ագարակում, Մեղրիում, Քաջարանում և Կապանում։
Տեսնել ավելին«Հայաստան» դաշինքի քարոզարշավի երկրորդ օրը մեկնարկել է Գորիսից
«Հայաստան» դաշինքի քարոզարշավի երկրորդ օրը մեկնարկել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում հրավիրված բազմամարդ հանրահավաքից։
Տեսնել ավելին