Նորություններ
«Հայաստան» դաշինքը հանդիպել է Սիսիանի ընտրողների հետ
«Հայաստան» դաշինքը իր նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը հանդիպում է ունեցել Սիսիանի ընտրողների հետ։
Տեսնել ավելինԱննա Գրիգորյան․ Ո՛չ, չեն ներելու, չեն ներելու ո՛չ գերիները, ո՛չ նրանց ծնողները, ո՛չ նրանց որդիները
Այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանցիներ են, որ ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, ամրացել են և դեռ պայմաններ են մեզ թելադրում։ Իսկ գործող ապիկար իշխանությունը, փոխանակ թշնամու դեմ պայքարելու, երկրի ներսում թշնամիներ է կարգում և նրանց դեմ է պայքար մղում:
Տեսնել ավելինՎահե Հակոբյան․ Վերջ ենք տալու երկրում տարածվող ստին ու կեղծիքին, զրպարտությանն ու դավաճանությանը
Մի քանի կիլոմետր հեռավորության վրա այսօր կանգնած է թշնամու բանակը։ Երբ առաջին անգամ դրա մասին բարձրաձայնեցինք, այդ ուսապարկերը, մեկը մեկին հերթ չտալով, փորձեցին հերքել։ Հետո վաստակավոր չոբանները ասում էին, որ նրանք մոլորվել են, պարզվեց, որ չեն մոլորվել և ադրբեջանական զինվորները մեր տարածքում են։ Այդ սուտը մինչ օրս շարունակվում է։
Տեսնել ավելինՌոբերտ Քոչարյան․ Ընտրություն պետք է կատարել արժանապատիվ խաղաղության ու կյանքը չոքած շարունակելու միջև
Երբեք չի եղել երկրի անպաշտպան մնալու հարց։ Մենք հաղթած երկիր էինք, հաղթած ժողովուրդ և ավելի շատ մտածում էինք՝ ոնց զարգացնել երկիրը, վերացնել կոռուպցիան և այլ հարցեր էինք քննարկում։ Այսօր մի նժարի վրա դրված են բոլորովին այլ հարցեր։
Տեսնել ավելինՌ․ Քոչարյան․ Իմ ղեկավարման 10 տարիները եղել են կայուն գների տարիներ
Որոտանի կասկադը կարգավորող դեր էր խաղում։ Չեմ կարծում, թե ճիշտ էր վաճառելը։ Մենք հատուկ հանել էինք այն վաճառքի օբյեկտների ցուցակից։
Տեսնել ավելինՔննարկվել են արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտներին առնչվող ծրագրային դրույթներ
Շարունակվում են քննարկումները «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի շուրջ:
Տեսնել ավելինՌոբերտ Քոչարյան. Մի' հավատացեք բացարձակ ստերին, հայրենիքի հողը հանձնողները այս իշխանություններն են
«Համոզված եմ, որ շատերի մտքում է պտտվում, թե «սա այն Քոչարյանը չէ, որ 15 տարի է Մեղրին հանձնում է, տենց էլ չհանձնեց», երևի կա մարդկանց ուղեղներում սրսկված մի թեզ։ Մի' հավատացեք բացարձակ ստերին, հայրենիքի հողը հանձնողները այս իշխանություններն են»:
Տեսնել ավելինՌոբերտ Քոչարյան. Մեր թիմն արդեն ապացուցել է, որ կարող է երկիրը հանել այս փոսից
«Մենք դիմում ենք ձեզ և ձեզ ասում ենք, որ մենք այն ուժն ենք, այն միավորն ենք, որն ունի փորձ, ունի գիտելիքներ, որն արդեն երկու անգամ՝ մեկ անգամ Ղարաբաղում, մեկը՝ Հայաստանում ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել և եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, ապա վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու և մենք գնալու ենք դեպի ուժեղ Հայաստան»։
Տեսնել ավելինՌոբերտ Քոչարյան. Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը պետք էր սկսել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից
Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը պետք էր սկսել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից, ոչ թե Արարատյան դաշտավայրից։
Տեսնել ավելին