Նորություններ

Մար 22, 2022

ԱԺ ընդդիմությունը կոչ է անում ձեռնարկել գործուն միջոցներ՝ նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը

ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը դաշնակից և բարեկամ երկրներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անում՝

1. Բարձրացնել իրենց ձայնը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան գործունեության հերթական դրսևորումները, Ադրբեջանի և Թուրքիայի ամենաթողության վերածվող անպատժելիությունը:

2. Ձեռնարկել գործուն միջոցներ, նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը՝ կանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիան, ահաբեկչական գործելաոճը, հարկադրանքի և շանտաժի քաղաքականության իրականացումը:

Տեսնել ավելին
Մար 18, 2022

Ընդդիմությունն Արցախի հարցով հրատապ քննարկում է հրավիրում

Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյային երրորդ հիմնական նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների պահանջով տեղի կունենա հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով: Նիստի ավարտին ընդդիմությունը կներկայացնի հայտարարության տեքստ, որն արդեն ուղարկվել է իշխող խմբակցությանը՝ ծանոթանալու և դիրքորորշում արտահայտելու։ 

Տեսնել ավելին
Մար 18, 2022

«Հայաստան» խմբակցությունը Արցախի գործընկերներին հրավիրել է Արցախի հարցով լսումներին

Մարտի 16-ից 17-ը Արցախի Հանրապետությունում էր ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատվիրակությունը: Ստեփանակերտում պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Ելենա Կիրակոսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության հետ:

Տեսնել ավելին
Փետ 26, 2022

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ արտագնա նիստ է հրավիրել

Փետրվարի 24, 25-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։

Տեսնել ավելին
Փետ 16, 2022

«Հայաստան» խմբակցությունը վերականգնում է իր մասնակցությունը միջազգային կազմակերպություններին

Հաշվի առնելով այն, որ պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ մեր պահանջների զգալի մասը լուծվել է՝ «Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

Տեսնել ավելին
Փետ 11, 2022

44-օրյա քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Տեսնել ավելին
Փետ 11, 2022

ԱԺ-ն միաձայն ընդունեց ՀՀ պետական դրոշը առավելագույնս հանրայնացնելու «Հայաստան» խմբակցության առաջարկը

Մինչ իշխող ուժը հուժկու պատասխան էր ուղարկում Բելառուսի նախագահին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները խոսում էին պետական խորհրդանիշերի կարևորությունը բարձրացնելու մասին։ Մասնավորապես, առաջարկվեց առավելագույնս հանրայնացնել ՀՀ պետական դրոշը։ Առաջարկը միաձայն ընդունվեց։

Տեսնել ավելին
Փետ 04, 2022

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ՀՀ նախագահի ընտրությանը

Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:

Տեսնել ավելին
Փետ 03, 2022

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պահանջում են, որ միջազգային կառույցներն արձագանքեն

Կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին, փաստաբանական համայնքին լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին, դատական իշխանության մարմիններին, դատավորներին անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց:

Տեսնել ավելին