Նորություններ
«Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին
Հատկանշական է, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների օրը և դրան նախորդած եւ այնուհետև հաջորդած ժամանակահատվածներում ընդդիմադիր քաղաքական թիմի նկատմամբ դատական համակարգի ակնհայտ կողմնակալ, կախյալ վարքագծի մասին մեր կողմից քանիցս բարձրաձայնվել էր և կրկին բախվել ձեր լռությանը։
Տեսնել ավելին«Հայաստան»․ Մենք պատասխանատու ենք մեր նախնիների առջև և պարտք`ապագա սերունդներին
Այսօր, երբ Հայոց պետականության ընթացքն անդառնալի կորուստներ է արձանագրում, երբ գնալով խորանում են հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները, երբ հայ ժողովուրդը դարձյալ գոյաբանական խնդրի առջև է կանգնած, Մայիսի 28-ի դասերն ավելի քան զորեղ են հնչում ու մեզ պարտադրում համախմբվել հանուն համաժողովրդական, միասնական պայքարի, հանուն Արցախի փրկության, հանուն Հայոց պետականության կազմալուծման կասեցման, հանուն մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնման։ Օրհասական է պահը։ Մենք պատասխանատու ենք մեր նախնիների առջև և պարտք` ապագա սերունդներին։
Տեսնել ավելինԱվելի քան 230 մտավորական կոչ են անում միանալ համաժողովրդական պայքարին։
Հայ մտավորականները կոչով դինել են քաղաքացիներին․ «Մեր պետականությանն ուղղված սպառնալիքները ծայրահեղ խորացել են՝ հատելով բոլոր կարմիր գծերը։ Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի կասեցվում, այլև օրեցօր խորանում է»։
Տեսնել ավելին«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ԱԺ արտահերթ նիստ են պահանջել
ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պահանջել են ԱԺ արտահերթ նիստ գումարել, որի ընթացքում խորհրդարանը պետք է հստակ հայտարարություն ընդունի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։
Տեսնել ավելին«Դիմադրություն»․ Լուծումը մեկն է՝ իշխանությունից հեռացնել Փաշինյանին և ձևավորել Ազգային համաձայնության նոր իշխանություն
Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չպե՛տք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո: Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ իշխանությունից հեռացնել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին և ձևավորել Ազգային համաձայնության նոր իշխանություն։
Տեսնել ավելինԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս
Այս վիճակը պարտավոր ենք շտկել։ Հնարավո՞ր է, այո՛։ Ինչպե՞ս։ Ելքը անվտանգություն-համերաշխություն-կայունություն-առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է:
Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց։ Եվ բերենք մի իշխանություն։
Տեսնել ավելինԻ․ Սաղաթելյան․ Առաջին երթը կմեկնարկի այսօր՝ ժամը 18։30-ին՝ Սբ. Խաչ եկեղեցու մոտ
Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկի այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։ Ի գործ, սիրելիներ։
Տեսնել ավելինՌոբերտ Քոչարյան․ Ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի
Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։ Պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության
Տեսնել ավելինԱյսօրվանից լաոն զարթնում է. Իշխան Սաղաթելյան
«Այսօրվանից Լաոն զարթնում է, այսօրվանից մենք պետք է բացենք նոր արշալույս», - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Տեսնել ավելին