Նորություններ

Հոկ 15, 2022

Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը, Հայկական Համագումարի խորհրդի անդամ Հերման Պուրությանի և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել են Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Տեսնել ավելին
Հոկ 10, 2022

Հայտարարություն․ Ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը

Անցնող շաբաթվա ընթացքում սահմանադրական անկախ մարմինների ղեկավար պաշտոններում ընտրվել են օրվա իշխանությունների հետ ուղղակի փոխկապակցված անձինք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Բարձրագույն դատական խորհրդում:

Տեսնել ավելին
Հոկ 05, 2022

Հայտարարություն․ Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր բարեկամական հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի ու Իրանի հետ

Իրական ու արժանապատիվ խաղաղությունը հնարավոր է ապահովել միայն պետության արդյունավետ ներքին ու արտաքին քաղաքականությամբ, պրոֆեսիոնալ թիմով, բանակի վերականգնմամբ, հանրային լայն համախմբում ու համերաշխություն ապահովելով, Հայաստանի կողմից նոր բանակցողով։

Տեսնել ավելին
Հոկ 04, 2022

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդլայնված կազմով նիստը, քննության առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեղմացման փոխարեն առավել ուժգնացել են:

Տեսնել ավելին
Սեպ 22, 2022

«Հայաստան» խմբակցություն․ Խստորեն դատապարտում ենք Եռաբլուրում տեղի ունեցածը

Հայաստանի Հանրապետության Անկախության օրը՝ սեպտեմբեր 21-ը, դրսևորվեց իշխանության, մասնավորապես՝ ոստիկանության կողմից գործադրված անբարո վարքագծով, աննախադեպ բռնությամբ։

Տեսնել ավելին
Սեպ 20, 2022

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հատվածներ է հրապարակել նախագահի և քաղաքացիների հետ հանդիպումից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հատվածներ է ներկայացրել է նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում նախագահի և քաղաքացիների հետ կայացած հանդիպումից։ 

Տեսնել ավելին
Սեպ 13, 2022

«Հայաստան» խմբակցություն․ Տեղի ունեցողը բացահայտում է, այսպես կոչված, խաղաղության դարաշարջանի իրական դեմքը

Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Տեղի ունեցող իրադարձությունները բացահայտում են, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը:

Տեսնել ավելին
Սեպ 13, 2022

«Հայաստան» խմբակցությունն իր առաջարկներն է ներկայացրել ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ

«Հայաստան» խմբակցությունը առաջարկում է չորս կետ, որոնք պետք է ամբողջությամբ ներառել ԱԺ հայտարարության նախագծում։ 

Տեսնել ավելին
Սեպ 10, 2022

«‎Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն այցելել են Շիրակի մարզ

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են «‎Դիմադրություն» շարժումն ընդլայնելու և վերջնարդյունքն ապահովելու ուղղությամբ իրենց մտահոգությունները և կոնկրետ առաջարկությունները։ Մասնակիցները կարևորել են Երևանից դուրս՝ հանրապետության բոլոր մարզերում, դիմադրության օջախներ ձևավորելու անհրաժեշտությունը՝ շարժման ապակենտրոնությունն ապահովելու և այն ընդլայնելու նպատակով։

Տեսնել ավելին