Նորություններ
Արամ Վարդևանյան․ Աշխատողներն իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտությունների պարտականություն չունեն
ՍԴ-ն հակասահամանադրական և անվավեր ճանաչեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի պետական ու մասնավոր հիմնարկների աշխատակիցները 14 օրը մեկ իրենց հաշվին պետք է կորոնավիրուսային վարակի ՊՇՌ հետազոտություն անցնեն։
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համար անընդունելի է փակ հանդիպումների ձևաչափը
Ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար և ժողովրդի առջև հաշվետու պայմաններում, ինչը մերժվել է, հետևաբար վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը։
Տեսնել ավելինՆարեկ Մանթաշյանը դարձավ հերթական ապօրինի կալանավորման զոհը
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը դարձավ հերթական ապօրինի կալանավորման զոհը։ Հայաստանում արդարադատության ճգնաժամը տևական ժամանակ է՝ ինչ հաստատուն փաստ է այլևս: Դատարանների անկախության դեմ իշխանությունների՝ ոչ մի սահման չճանաչող պայքարն ակնհայտորեն տվել է իր արդյունքները:
Տեսնել ավելինԱԱԾ պահեստազորի սպաները հանդիպել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ
Տեղի է ունեցել «Պահեստազորի սպաների» շարժման, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի, «Ձայն Հայրենեաց» մտավորականների և մշակույթի գործիչների շարժման, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության, «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ:
Տեսնել ավելին«Ժողովրդավարության բաստիոնը» կառուցած ուժը հրաժարվեց ապաքրեականացնել վիրավորանքը
Թեժ էր ԱԺ-ի շենքում․ ՔՊ-ական պատգամավորները խուլիգանություն արեցին, հարձակվեցին «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների վրա, իսկ հետո անմեղ աչքերով դատապարտեցին ծեծը։ Հնչեցին նաև սեռական բնույթի հայհոյանքներ։ «Ժողովրդավարության բաստիոնը» կառուցած ուժը հրաժարվեց ապաքրեականացնել վիրավորանքը, սահմանափակեց ԶԼՄ-ների ազատ գործունեությունը։
Տեսնել ավելինԱրմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատության մեջ են
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ են արձակվել։
Տեսնել ավելինԱրմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ կարձակվեն
չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն:
Տեսնել ավելին«Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին
«Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ և կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն:
Տեսնել ավելինՌոբերտ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ
Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
Տեսնել ավելին