Նորություններ
Քոչարյան․ եթե երեք տարվա ընթացքում Սպիտակում այս իշխանությունները ոչինչ չեն արել, ի՞նչ երեսով են նրանք գալիս այստեղ
«Աղետի գոտում կատարած մեր աշխատանքը խրախուսեց Սփյուռքում բազմաթիվ մարդկանց՝ հայերին և արտասահմանցիներին, որ գան և կառուցեն, վերականգնեն երկիրը»,- այսօր՝ հունիսի 12-ին Սպիտակ քաղաքում հանրավաքին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Տեսնել ավելինՌ․ Քոչարյան․ Սպաներին բնակարանով ապահովումը կդարձնենք օրենքի պահանջ
«Երբ ես նախագահ դարձա, սպայի աշխատավարձը 60 հազար էր։ Երբ հեռացա պաշտոնից, աշխատավարձը կազմում էր 400 հազար դրամ»,- Ստեփանավան քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Տեսնել ավելին
Ի․ Սաղաթելյան․ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր արժանապատվությունը
«Այս օրերին շատ կարևոր է պինդ ու ուժեղ մնալ, որովհետև մեր երկիրը վտանգի առջև է։ Երեք տարի առաջ մի խումբ մարդիկ եկան իշխանության և քանդեցին ամեն ինչ, ինչ հնարավոր է, երկիրը տարան պատերազմի և բերեցին պարտության»,- Տաշիր քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Տեսնել ավելինՌ․ Քոչարյան․ Վանաձորում փորձենք կառուցել լեռնադահուկային կենտրոն
«Վանաձորցին կարող է ասել՝ Սպիտակում ու Գյումրիում մի քիչ ավելի շատ եք գործ արել։ Մի քիչ ավելի շատ էին նրանք տուժել, քան Վանաձորը։ Այսօր տեսնում եմ՝ որոշ ոլորտներում Վանաձորը հետ է մնացել։ Մենք պետք է այստեղ բազմաթիվ ծրագրեր իրականացնենք, որ Վանաձորը դառնա լուրջ տուրիստական կենտրոն»,- Վանաձորում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Տեսնել ավելին"Հայաստան" դաշինքի քարոզարշավի հինգերորդ օրվա կարևոր հատվածները
«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրն անցել է Կոտայքի մարզում։ Դաշինքի առաջնորդներն ու անդամները հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացրել Եղվարդում, Նոր Հաճընում, Աբովյանում, Չարենցավանում և Հրազդանում։
Տեսնել ավելինԻնչպիսի՞ն է Հայաստանի լավագույն քաղաքական հավաքականը քաղաքականությունից դուրս. դիտեք վաղը
Ինչպիսի՞ն է Հայաստանի լավագույն քաղաքական հավաքականը քաղաքականությունից դուրս:
Տեսնել ավելին«Հայաստան» դաշինքի քարոզչական խմբերը հանդիպումներ են ունեցել Դեբետավան համայնքում
«Հայաստան» դաշինքի քարոզչական խմբերը հանդիպումներ են ունեցել Հայաստանի ծայր հյուսիսային Դեբետավան համայնքում։
Տեսնել ավելինՎահե Հակոբյան․ Մենք առաջարկում ենք հակաճգնաժամային կառավարություն, որն ամբողջ Հայաստանը ոտքի կհանի
Սպիտակցիներն ամենալավն են գիտակցում, թե ինչ է նշանակում և ինչ արժեք ունի ճգնաժամային իրավիճակում ունակ կառավարությունը։ Մենք եկել ենք այստեղ՝ առաջարկելու այդ նույն հակաճգնաժամային կառավարությունը, որն ամբողջ Հայաստանը ոտքի կհանի։
Տեսնել ավելինԻ․ Սաղաթելյան․ Կոչ ենք անում այդ խելագար դավաճանին հեռու մնալ հայ հոգևորականից
Մեր ամեն մի հանդիպումից հետո վարչապետի աթոռն զբաղեցնող անձը ջղաձգումներ է ունենում, ինչին մենք աշխատում ենք ուշադրություն չդարձնել և խոսել մեր ապագայից, մեր անելիքներից։ Բայց պետք է նշեմ, որ այս մարդը շարունակում է թշնամանք մտցնել հասարակության մեջ և պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի այն հատվածին, որ չի ուզում նրա դավաճանության մաս կազմել։
Տեսնել ավելին