Նորություններ

Հոկ 04, 2021

ՔՊ-ականները տապալել են ընդդիմադիրների՝ Սյունիքի հարցով հանձնաժողովի նիստ անցկացնելու նախաձեռնությունը

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամների Սյունիքի մարզում, մասնավորապես միջպետական Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն և բացատրություն ստանալու նպատակով նախաձեռնած արտահերթ նիստը ԱԱԾ պետի, Պաշտպանության նախարարի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի և ՊԵԿ նախագահի մասնակցությամբ, չի կայացել. իշխանական պատգամավորները տապալել են այն՝ չներկայանալով նիստին։

Տեսնել ավելին
Սեպ 28, 2021

​​ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Սեպտեմբերի 28-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, Արամ Վարդևանյանը և Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ։

Տեսնել ավելին
Սեպ 28, 2021

«Հայաստան» խմբակցությունը հաշվետվություն է պահանջել կառավարությունից

Դավադիր պատերազմից անցել է 1 տարի, բայց ինչպես տեսնում ենք դրանից տուժած մեր բազմահազար հայրենակիցներ դեռևս շարունակում են կառավարությունից իրենց խնդիրների նկատմամբ ուշադրություն և որոշակի լուծումներ ակնկալել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ անցած ժամանակահատվածում կառավարության կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցառումները մեր բազմահազար քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատման և դրանց համակարգային լուծումներ տալու ուղղությամբ։

Տեսնել ավելին
Սեպ 28, 2021

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրել են երկրի նախագահին դիմել ՍԴ

Համայնքների խոշորացման այս վիճահարույց գործընթացի հետ կապված՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով օգտվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 129-ի 1-ին մասով սահմանված իրավունքից ու հնարավորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ հիշյալ օրենքների Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով։
 

Տեսնել ավելին
Սեպ 26, 2021

Կայացել է «Հայաստան» դաշինքի նախաձեռնած երթը դեպի Եռաբլուր

Երթին միացել է նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  

Տեսնել ավելին
Սեպ 26, 2021

Սեյրան Օհանյան․ Այսօր ինձ համար կրկնակի դավաճան է նա, ով ասում է, որ հայկական բանակն է պարտվել

Այսօր ինձ համար կրկնակի դավաճան է նա, ով ասում է, որ հայկական բանակն է պարտվել: Սա թշնամու երազանքն է, որ անկատար է մնացել, ադրբեջանական ԶՈՒ-երը երբեք չեն կարողացել հաղթել հայկական բանակին։

Տեսնել ավելին
Սեպ 24, 2021

​​«Հայաստան» խմբակցությունը ՍԴ-ում վիճարկում է առողջապահության նախարարի հրամանը

​​«Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնել։

Տեսնել ավելին
Սեպ 21, 2021

«Հայաստան» դաշինք․ Այսօր, ավելի քան երբևէ, ողջ հայ ժողովրդին միասնականություն, կամք և ոգի է անհրաժեշտ՝ նոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը

Անկախության երեսուն տարիները ձեռքբերումների, Արցախի ինքնորոշման համար պայքարի, փորձությունների, արժանապատիվ և ստեղծարար խաղաղություն հաստատելու տարիներ են եղել, որոնք ամրագրվել են Հայրենիքի անկախության, ազատության ու նրա խաղաղության համար հազարավոր քաջորդիների բացարձակ նվիրումով, հայրենի հողն արյամբ արժևորելու նրանց աննահանջությամբ։

Տեսնել ավելին
Սեպ 18, 2021

Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով ԱԺ-ում նիստ անցկացնելու նախաձեռնությունը

Գորիս–Կապան ճանապարհահատվածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Օգտվելով ՀՀ իշխանությունների թողտվությունից և հանցավոր անգործությունից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կետեր է տեղադրել։

Տեսնել ավելին