Նորություններ

Սեպ 17, 2021

Վարդևանյան․ Եթե Վարչատարածքային բաժանման օրենքով է, բերենք նախաձեռնություն, որ ՀՀ սահմանները Բաքու են հասնում

Աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքի մակարդակում որոշի պետական սահմանի վերաբերյալ հարցերը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Վարչատարածքային բաժանման մասին օրենքին։

Տեսնել ավելին
Սեպ 17, 2021

Դատարանը մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր

Սեպտեմբերի 19-ին մեկնարկող այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլև լայն շրջանակի այլ հարցեր։ Սակայն ՀՀ առաջին ատյանի դատարանը մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր։

Տեսնել ավելին
Սեպ 17, 2021

«Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարներից

Այսօր երբ հարյուրավոր անհետ կորածներ և չգտնված աճյուններ ունենք, երբ հազարավոր որդեկորույս ծնողներ չեն կարողանում հաղթահարել իրենց ցավը և վիշտը, երբ մեր բազմահազար քաղաքացիներ չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն առողջապահության պետպատվերի գումարների սպառման պատճառով, այս իշխանությունը, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծված են գունագեղ տոնակատարություններ կազմակերպելու և պարգևատրումների գործին:

Տեսնել ավելին
Սեպ 17, 2021

Իշխան Սաղաթելյան․ «Հայաստան» դաշինքը չի օգտվելու պարգևավճարներից

«Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ մենք չենք օգտվելու այդ պարգևավճարներից, մեզ համար դա անընդունելի ու դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10 հազարից ավելի վիրավորներ ու հաշմանդամություն ունեցող անձինք ու այս իրավիճակում պետական պաշտոնյաները, այդ թվում՝ պատգամավորները շարունակում են պարգևավճար ստանալ։ 

Տեսնել ավելին
Սեպ 17, 2021

Գործող իշխանությունը այդպես էլ չկարողացավ ԱԺ-ում մի սեղանի շուրջ հավաքել պատասախանատու պաշտոնյաներին

«Հայաստան» դաշինքը առաջին իսկ օրվանից պահանջեց քննարկում կազմակերպել Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված, սակայն գործող իշխանությունը այդպես էլ չկարողացավ ԱԺ-ում մի սեղանի շուրջ հավաքել պատասախանատու պաշտոնյաներին։

Տեսնել ավելին
Սեպ 16, 2021

«Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Քերոլայն Քոքսի ղեկավարած պատվիրակությանը

Պատվիրակության անդամները Հայաստան են այցելել՝ ծանոթանալու տիրող իրավիճակին, ինչպես նաև՝ Հայաստանի հասարակական ու քաղաքական շրջանակների հետ քննարկելու միջազգային հարթակներում Հայաստանին անհրաժեշտ աջակցության հարցեր: Պատվիրակությունը նախորդ օրն, ի դեպ, այցելել էր Սյունիքի մարզ: ​

Տեսնել ավելին
Սեպ 15, 2021

Տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հավաքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ

Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հավաքը, որը վարել է Դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են տեղի ունեցող իրադարձությունները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները, լուծման ուղիները, Դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցեր։

Տեսնել ավելին
Սեպ 10, 2021

«Հայաստան» դաշինք․ Պատվաստման պարտադրանքն անընդունելի է

Պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման, այլ ոչ թե պարտադրանքի հետևանք պետք է լինի: Հանրությանը պետք է մանրամասն և թափանցիկ ձևով ներկայացվեն դրական և հնարավոր բացասական հետևանքները:

Տեսնել ավելին
Սեպ 09, 2021

​​​​​​​«Հայաստան»․ Համազգային չապաքինված ցավի մթնոլորտում «գունեղ տոնակատարության» մասին խոսելը կոռեկտ չէ

Այսօր հազարավոր զոհերի, խոցված ինքնիշխանության, անվտանգային լրջագույն մարտահրավերների, գերիների, համազգային չապաքինված ցավի մթնոլորտում «գունեղ տոնակատարության» մասին խոսելը կոռեկտ չէ:

Տեսնել ավելին