Նորություններ
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են միջազգային կառույցներին
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջազգային գործիքների իրացմամբ շարունակում են իրազեկել հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի և մի շարք այլ ազգային և կենսական խնդիրների վերաբերյալ:
Տեսնել ավելին«Հայաստան» խմբակցությունը հանրային քննարկում է կազմակերպել «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ․ մեկ տարի անց․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ․ մեկ տարի անց․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով։
Տեսնել ավելին«Հայաստան» խմբակցության պատգամավորները մարզային այցելությունները կատարում են իրենց միջոցների հաշվին
Ի պատասխան մամուլի մի շարք միջոցների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությանն ու պատգամավորներին ուղղված հարցման հայտնում ենք, որ «Հայաստան» խմբակցության անդամները 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ (այցերը շարունակվում են), ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ:
Տեսնել ավելին«Հայաստան» խմբակցությունում հյուրընկալվել էին ՀԲԸՄ-ի Կանադայի Մարմնի ատենապետ Շահէ Թանաշեանը և մարմնի անդամ Հակոբ Արսլանյանը
Հյուրերի խնդրանքով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց 44–օրյա պատերազմից հետո երկրի առջև ծառացած մարտահրավերները, «Հայաստան» դաշինքի մոտեցումները ներքաղաքական և ներազգային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:
Տեսնել ավելին«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Վանաձոր և Աշտարակ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հոկտեմբերի 9-ին և 10-ին Լոռու մարզկենտրոն Վանաձոր և Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքներում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ։
Տեսնել ավելինԲարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» խմբակցությանը
Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալական խոսք է հղել «Հայաստան» խմբակցությանը՝ պատգամավորների պարգևավճարներից գոյացած ամբողջ գումարը Արցախում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին փոխանցելու համար։
«Հայաստան» խմբակցությունը համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վիճարկում է ՍԴ-ում
«Հայաստան» խմբակցությունը, ինչպես և հայտարարել էր, համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վիճարկել է Սահմանադրական դատարանում:
Տեսնել ավելինԱԺ պատգամավորներն այս շաբաթ ևս չեն անդրադարձել Սյունիքում ստեղծված իրավիճակին
Այս շաբաթ Ազգային Ժողովի պատգամավորները նույնպես չեն անդրադարձել Սյունիքում ստեղծված իրավիճակին։ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հիշեցրեցին, որ նախորդ նստաշրջանից հետո Սյունիքում որևէ դրական տեղաշարժ չի եղել։ Ավելին, ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսել։
«Հայաստան» խմբակցութան պատգամավորների պարգևավճարները փոխանցվել են Արցախում գործող զինվորների վերականգնողական կենտրոն
ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգևավճարների գումարն ամբողջությամբ՝ 10 740 000 դրամ, «Հայաստան» խմբակցությունը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։
Տեսնել ավելին