Նորություններ
Ռ․ Քոչարյան․ Պետք է հանենք մարդկանց բանկային սև ցուցակներից
Կա՛մ պետությունն իր վրա է վերցնում վարկի սպասարկումը, կա՛մ պետությունը սուբսիդիա է տրամադրում։ Մենք սուբսիդիան ենք ավելացնելու։ Մտածելու ենք, թե ինչպես անենք, որ դուք բանկային սև ցուցակում չլինեք:
Տեսնել ավելինԻշխան Սաղաթելյան․ Գյուղացին մենակ չի պայքարելու կարկուտի ու երաշտի դեմ
«Արարատի մարզը գյուղատնտեսական մարզ է, իսկ գյուղացուն այսօր պետք են պարզ պայմաններ իր աշխատանքն անվտանգ ու արդյունավետ կատարելու համար»․- այսօր՝ հունիսի 15-ին Ավշարում «Հայաստան» դաշինքի՝ ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Տեսնել ավելինԻ․ Սաղաթելյան․ Ամաչում ենք, որ Նարեկացի, Նժդեհ ու Դրո, Վարդան Դուշման ու Թաթուլ ծնած ազգը ղեկավարում է մի ծաղրածու
«Մենք աշխատում ենք ո՛չ զայրանալ, ո՛չ էլ զարմանալ վարչապետի աթոռն զբաղեցնողի գործողությունների վրա, որովհետև գիտենք՝ ում հետ գործ ունենք»,- այսօր՝ հունիսի 15-ին «Հայաստան» դաշինքի՝ Մասիսում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Տեսնել ավելինԿայացել է «Հայաստան» դաշինքի «Իրավական և հակակոռուպցիոն» ծրագրի շնորհանդեսը
«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի առաջարկությունների իրավական մասի համակարգող Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է «Հայաստան» դաշինքի «Իրավական և հակակոռուպցիոն» ծրագիրը:
Տեսնել ավելինՌ․ Քոչարյան․ Հաղթողի զգացողությունը վերադարձնելու ենք
«Մեզ բավական երկար ու դժվար ճանապարհ է սպասվում պարտության սինդրոմ կոչեցյալը մարսելու համար»,- այսօր՝ հունիսի 15-ին Ավշարում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Տեսնել ավելինՎահե Հակոբյան․ Իշխող ուժի պաստառների վրա պատկերված ՀՀ դրոշը քերված է ու ճանկռված
«ՀՀ պետական դրոշն իշխող ուժի պաստառների վրա պատկերված է քերված ու ճանկռված։ Եթե մի որոշ ժամանակ էլ այդ մարդիկ մնան իշխանության, մեր դրոշի տեղը կլինի ադրբեջանականը կամ թուրքականը»․ այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ավշարում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
Տեսնել ավելին«Հայաստան» դաշինքի հաղթարշավի իններորդ օրն անցել է Արարատի մարզում
«Հայաստան» դաշինքի հաղթարշավի իններորդ օրն անցել է Արարատի մարզում։ Քարոզարշավն սկսել է Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպումից, որի ընթացքում դաշինքի առաջնորդները պատասխանել են մասիսցիներին հուզող հարցերին։
Տեսնել ավելինԿայացել է Ռոբերտ Քոչարյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը
Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։
Տեսնել ավելինՌ․ Քոչարյան․ Ղեկավարը պատասխանատու է ոչ միայն իր որոշումների համար, այլ նաև՝ դրանց հետևանքների
«Անձի երկու տեսակ կա․ կա տեսակ, որն իր վրա պատասխանատվություն է վերցնում և պատասխանատու է իր քայլերի համար։ Կա նաև մեկ ուրիշ տեսակ, ով բոլոր խնդիրների համար հենց սկզբից փորձում է փնտրել մեղավորներ՝ իր անճարությունը քողարկելու համար»,- այսօր՝ հունիսի 15-ին Ավշարում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ բոլորը հանդիպած կլինեն նման մարդկանց, որոնց պատկերացմամբ բոլորը մեղավոր են՝ իրենցից բացի։
Տեսնել ավելին